ՀՀ Էջմիածին քաղաքում անցկացվել է MMA (խառը մենամարտեր) 2021 միջազգային առաջնությունը։ Իր քաշային կարգում ախալքալաքցի մարզիկ Նաիր Մելիքյանը չեմպիոն է դարձել։ Նա մենամարտի առաջին րոպեին հաղթել է մեկ մրցակցին, մյուսը հրաժարվել է մենամարտից։
Առաջնությունը տեղի է ունեցել Էջմիածնում, դեկտեմբերի 17-ին։ Անցկացվել են նաև պրոֆեսիոնալ մարտական սամբոյի մրցումներ։ Նաիր Մելիքյանի մրցակիցներն էին իրանցի մարտիկները։ Մարտական սամբոյում Իրանի չեմպիոնի հետ մենամարտում Նաիրն առաջին րոպեին հաղթանակ է տարել դառնալով չեմպիոն 73 կգ քաշային կարգում։
Նաիր Մելիքյանն իր հաղթանակը նվիրում է մորը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում Վիկտոր Հովսեփյանին, ով եղել է իր կողքին, ինչպես նաև մարզիչ Աշոտ Պետրոսյանին։
Նաիր Մելիքյանն առաջին անգամը չէ, որ հաղթանակ է տանում խառը մենամարտերում։ Նրա ոճն է մրցակցին հաղթել մարտի առաջին իսկ վայրկյաններին։
Նշենք, որ ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանը 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել։ Նա ներկայանում է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի կողմից։ Այս առաջնությունում նա ներկայացնում էր Վրաստանը։