Վրաստանի կառավարության վարչակազմը լրացուցիչ բացատրություններ է տալիս կորոնավիրուսի հետ կապված ստեղծված համակարգող խորհրդի կողմից կայացված հարսանիքներն արգելելու որոշման վերաբերյալ:
Ինչպես հայտնում են կառավարության վարչակազմից՝ ամուսնության գրանցումն արգելված չէ, սահմանափակումը վերաբերում է միայն այդ իրադարձությունը նշելու միջոցառման անցկացմանը:
Մասնավորապես, նրանց պարզաբանմամբ՝ հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 հոգին:
Տարեդարձի, հոգեհացի և սոցիալական այլ միջոցառումների առթիվ հավաքույթների մասնակիցների թիվը նույնպես սահմանվում է առավելագույնը 10 հոգի:
Հիշեցնենք, որ Համակարգող խորհուրդը լայնամասշտաբ հարսանիքների և սոցիալական այլ միջոցառումների արգելքի որոշումը կայացրել է՝ ելնելով երկրում համաճարակաբանական իրավիճակից: