Սեպտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 743 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 266 մարդ, մահացել է 29 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 613 012, այստեղից ապաքինվել է 585 071 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 946:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 047 փորձարկում, այդ թվում 20 685-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 362-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4,84% է, վերջին 14 օրվանը՝ 6,04%, վերջին 7 օրվանը՝ 5,65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 785 862 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 347 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 223 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 734 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: