Միացյալ Նահանգները, դաշնակից և գործընկեր պետությունների հետ համակարգված, տնտեսական նոր միջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի՝ ի պատասխան նախագահ Պուտինի ներխուժմանը Ուկրաինա, – հաղորդագրությամբ ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Տարբեր կողմերի հետ Միացյալ Նահանգների համակարգված քայլերի արդյունքում Ռուսաստանը հայտնվել է գլոբալ տնտեսական և ֆինանսական վտարակի (իզգոյի) վիճակում։

Ավելի քան 30 երկիր, որոնք ներկայացնում են աշխարհի տնտեսության կեսից ավելին, հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ու արտահանման վերահսկողությունների սահմանման մասին։ Սահմանված են միջոցներ ուղղված Ռուսաստանի պաշտպանական ոլորտի և ռազմական ներուժի թուլացմանը, ռուսական հարստության կարևորագույն աղբյուրների թիրախավորմանը, ռուսական ավիաուղիների մուտքը ԱՄՆ օդային տարածք արգելմանը, ինչպես նաև միջոցներ ընդդեմ Բելառուսի՝ Պուտինի ներխուժմանն Ուկրաինա աջակցելու համար»։

Panorama.am