Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դեմ առ դեմ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Նա ապրիլի 26-ին Մոսկվայում կհյուրընկալի Գուտերեշին։
Տեղեկությունը հաստատում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ առանձին դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու խնդրանքով պաշտոնական նամակը Գուտերեշը երկու երկրների ներկայացուցիչներին էր փոխանցել ապրիլի 19-ին։