Պատվաստանյութերի ավելի քան 6 միլիարդ դեղաչափ է օգտագործվել աշխարհի 184 երկրում: Համապատասխան տվյալները տարածում է Bloomberg պարբերականը:
Այս տվյալների համաձայն՝ օրական պատվաստվում է 31.5 միլիոն մարդ: Մինչ այժմ օգտագործված պատվաստանյութերի քանակը բավարար է աշխարհի բնակչության 39.2%-ին լիարժեք պատվաստելու համար:
Ամենաշատը պատվաստվել են Չինաստանում, այստեղ օգտագործվել է ավելի քան 2,1 միլիարդ դեղաչափ: Հնդկաստանում օգտագործվել է 833 միլիոն դեղաչափ: ԵՄ-ում՝ ավելի քան 557 միլիոն դեղաչափ, իսկ ԱՄՆ-ում՝ 387 միլիոն:
Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ բնակչության 63,9%-ը պատվաստված է երկու դեղաչափով: ԱՄՆ-ում՝ 54,9%, իսկ Չինաստանում՝ 73%: