2022 թվականի հունվարից մունիցիպալիտետների քաղաքապետարանները չեն մասնակցում բնակիչների գյուղատնտեսական նշանակության հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացին։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ամբողջ գործընթացը կիրականացնի Հանրային ռեեստրը։ 2022-2024 թվականների ընթացքում կիրականացվի հողերի փուլային հաշվառում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործընթացը կսկսվի 2022 թվականի մայիսին:

Եթե ​​սեփականատերը հողամասը գրանցի կոնկրետ սահմանված ժամկետում, ապա ամբողջ ընթացակարգը (օդալուսանկարահանում, փաստաթղթերի որոնում, գրանցում և այլն) կլինի անվճար։

Եթե ​​անձը ցանկանում է հողամասը գրանցել ժամանակացույցից դուրս, ապա այդ դեպքում ընթացակարգը վճարովի է։

Այն անձինք, ովքեր իրենց փաստաթղթերը ներկայացրել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, և նրանց հողամասի գրանցումն ընթացքի մեջ է, նույնպես կկարողանան անվճար անցնել գրանցման ընթացակարգը։

Այս պահին գրանցման գործընթացը կասեցված է, քանի որ Հանրային ռեեստրում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։

Ներկայացնում ենք կոնկրետ գյուղերում, իսկ ավելի ստույգ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղական տարածքային միավորներում կադաստրային, հատակագծային, չափագրման աշխատանքներն իրականացնելու ժամանակացույցը։

2022 թ.

Սաթխա՝ մայիս,

Ջիգրաշեն՝ մայիս։

2023 թ.

Մեծ Գոնդուրա՝ մարտ,
Տամբովկա՝ մարտ,
Փոկա՝ հունիս,
Հեշտիա՝ հունիս։

2024 թ.

Գանձա՝ մայիս,
Նինոծմինդա՝ մայիս,
Գորելովկա՝ մայիս,
Մեծ Խանչալի՝ սեպտեմբեր։