Մարդատար մեքենաներով երթևեկելու արգելքի հետ կապված Վրաստանի կառավարությունը հրապարակել է որոշ մանրամասներ: Այդպիսով, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար թույլատրվում է տեղաշարժվել միայն մեքենաներով կամ գյուղատնտեսական նշանակության տեխնիկայով:

Կառավարության հրապարակած ցուցակում նշված է գյուղատնտեսական նշանակության տեխնիկա՝ տրակտոր, կոմբայն և այլն: Արգելվում է այլ տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցներով տեղաշարժը:

Առաջիկա 5 օրերի տեղաշարժին վերաբերող թույլատրելի հնարավորությունների մասին կարող եք կարդալ ներքևում:

Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել