«Ուկրաինայի Խարկով քաղաքի փողոցներում, ուր վերջերս ռուսական զորքերը մտել են, մարտեր է ընթանում», – տեղեկատվությունը տարածում է BBC-ն՝ հղում անելով սոցցանցերում տարածված կադրերին։

Կադրերում երևում է, որ քաղաքում ռուսական ստորաբաժանումներ կան։ Տեսանելի են նաև ռուսական «Վագր» տեսակի այրվող ռազմական մեքենաներ։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական ուժերը մտել են Խարկով։ Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում մնալ ապաստարաններում: