Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի շրջանն ամբողջությամբ ազատագրվել է ռուսներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Իրպենը, Բուչան, Գոստոմելը և Կիևի ողջ շրջանը ազատագրվել են թշնամուց»,- ասել է Աննա Մալյարը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսեյ Արեստովիչը առցանց ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում վերականգնել են վերահսկողությունը Կիևի մարզի 30 բնակավայրերի նկատմամբ։

«Կիևի հյուսիս-արեւմուտքից և հյուսիս-արևելքից մեր զորքերը թշնամուն քշեցին դեպի պետական ​​սահման։ Հաջողությամբ վտարվել են: Ազատվել է ավելի քան 30 բնակավայր»,- ասել է Արեստովիչը։

Նրա խոսքով՝ Դմիտրովկայում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական տանկային ստորաբաժանումը և բազմաթիվ զրահափոխադրիչներ։ Ըստ Արեստովիչի՝ ուկրաինացիները առգրավել են մեծ քանակությամբ ռուսական զինտեխնիկա, ինչը նշանակում է, որ հակահարձակումը հաջող է ընթանում։