Ջո Բայդենը զորքեր է ուղարկում Բալթյան երկրներ, իսկ F-35 կործանիչներն ու հարվածային ուղղաթիռները՝ ՆԱՏՕ-ի արևելյան թեւք:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Եվրոպայում զորքերի վերաբաշխման մասին հայտարարությունը ներառում է 800 հետևակի տեղակայում Բալթյան տարածաշրջանում և ութ F-35 կործանիչների տեղակայում ՆԱՏՕ-ի արևելյան թեւքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին, ում հետ զրուցել է անանուն մնալու նախապայմանով:
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ը նաև 32 հարվածային AH-64 Apache ուղղաթիռներ կտեղակայի Բալթյան տարածաշրջանում և Լեհաստանում։
«Այդ լրացուցիչ զորակազմը տեղակայվում է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին քաջալերելու, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների դեմ ցանկացած հնարավոր ագրեսիան դադարեցնելու և ընդունող երկրի ուժերի հետ զորավարժանքներ անցկացնելու նպատակով», – ասել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնատար անձը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Մերձբալթյան երկրներին ամրապնդելու համար թույլատրել էր ԱՄՆ ուժերի և ռազմական տեխնիկայի լրացուցիչ տեղաշարժը Եվրոպայում։