51 ընդդիմադիր պատգամավոր, որոնք ցանկանում են դադարեցնել իրենց լիազորությունները, մնում են խորհրդարանի անդամ: Մեծամասնությունը՝ «Վրացական երազանքը» չի դադարեցրել նրանց լիազորությունները:
Պատգամավորներից յուրաքանչյուրի լիազորությունների դադարեցման մասին առանձին քվեարկություն է եղել, և նրանցից ոչ մեկի վերաբերյալ դրական որոշում չի կայացվել: «Վրացական երազանքի» անդամներից ոչ ոք չի քվեարկել ընդդիմադիր պատգամավորների մանդատների դադարեցման օգտին: Համապատասխանաբար, ֆորմալ առումով ընդդիմությունը մնում է խորհրդարանում։
Պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցում են պահանջում հետեւյալ պատգամավորները՝ Թեոնա Ակուբարդիան, Արմազ Ախվլեդիանին, Դավիթ Բաքրաձեն, Լեւան Բեժաշվիլին, Թինաթին Բոկուչավան, Գեորգի Բոտկովելին, Գեորգի Գոդաբրելիձեն, Ռոման Գոցիրիձեն, Խաթիա Դեկանոիձեն, Լեւան Վարշալոմիձեն, Գեորգի Վաշաձեն, Գրիգոլ Վաշաձեն, Աբդուլա Իսմայիլովը, Մանուչար Կվիրկվելիան, Վախթանգ Կիկաբիձեն, Դավիթ Կիրկիտաձեն, Թամար Կորդզայան, Նոնա Մամուլաշվիլին, Պաատա Մանջգալաձեն, Նիկա Մաչուտաձեն, Նիկա Մելիան, Ակակի Մինաշվիլին, Տարիել Նակաիձեն, Շալվա Նաթելաշվիլին, Կոբա Նակոպիան, Աննա Նացվլիշվիլին, Ռամազ Նիկոլաիշվիլին, Կախա Օքրիաշվիլին, Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Գուբազ Սանիկիձեն, Սուլխան Սիբաշվիլին, Զաալ Ուդումաշվիլին, Դավիթ Ուսուպաշվիլին, Բաչուկի Կարդավան, Շալվա Շավգուլիձեն, Թամար Չարկվիանին, Ցեզար Չոխելին, Լեւան Խաբեիշվիլին, Նաթո Չխեիձեն, Ռոստոմ Չխեիձեն, Աննա Ցիտլաձեն, Դեւի Չանկոտաձեն, Դիլար Խաբուլիանին, Մամուկա Խազարաձեն, Դավիթ Խաջիշվիլին, Եկատերինա Խերխեուլիձեն, Էլենե Խոշտարիան, Թեմուր Ջանաշիան, Բադրի Ջափարիձեն և Զուրաբ Գիրչի Ջափարիձե:
Պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին դիմում են ներկայացրել Վրաստանի խորհրդարան մտած 60 ընդդիմադիրներից 54-ը: Նրանցից երեքի՝ Իրմա Ինաշվիլիի, Գեորգի Լոմիայի և Գոչա Թեդորաձի պատգամավորական լիազորություններն արդեն դադարեցված են: