Ախալցիխեով Թբիլիսի 17 լարիի փոխարեն 20 լարի, իսկ Ծալկայով 15 լարիի փոխարեն՝ 17 լարի։ Ինչպես ասում են վարորդները, տոմսերի գները թանկացել են, ինչը վառելիքի թանկացման հետևանք է։ Դիդուբեի ավտոկայանից Jnews-ին հայտնեցին, որ ուղեվարձերը դեռ նույնն են, սակայն թանկացումները չեն բացառում։
Որոշ վարորդներ իրենք իրենց որոշմամբ բարձրացրել են Ախալքալաքից և Նինոծմինդայից դեպի Թբիլիսի ուղեվարձերը, սակայն պաշտոնապես, ըստ Թբիլիսիի Դիդուբե «Օկրիբա» ավտոկայանի, որտեղ էլ երթուղային տաքսիները գնում են, գները դեռ նույնն են, բայց սպասվում է, որ դրանք կբարձրանան: Դեպի Ախալցիխե ուղեվարձը 12 լարի է, իսկ թանկացում դեռ չի սպասվում։
Վարորդները որպես թանկացման պատճառ նշում են վառելիքի թանկացումը: Այսպիսով, Ախալքալաքից Ախալցիխեով դեպի Թբիլիսի տոմսի արժեքն արժեր 17 լարի, սակայն այժմ որոշ վարորդներ ուղեւորներից պահանջում են 20 լարի։ Ախալքալաքից Ծալկայով դեպի Թբիլիսի ուղեվարձը 15 լարի էր, իսկ այժմ Թբիլիսի կարելի է հասնել 17 լարիով։
Ուղևորների համար հասարակական տրանսպորտով երթևեկելը չափազանց անհարմար գործընթաց է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդները փորձում են ավելի շատ վաստակել՝ ավելացնելով նստատեղերի քանակը, ինչը նվազեցնում է նստատեղերի միջև հեռավորությունը, նրանք դրանով անհանգստություն են պատճառում ուղևորներին։ Նաև որոշ վարորդներ ուղևորների են վերցնում ճանապարհից՝ նստեցնելով փոքրիկ «նստարանների» վրա՝ չպահպանելով անվտանգության միջոցները։