Հասարակություն 5 Հուլիսի, 2017 • Տուգանքներ Նինոծմինդայում. Չգիտեին 15 լարիի մասին, այդ պատճառով վճարում են 500 լարի

Այսօր, Նինոծմինդայի բնակիչներին սկսեց մտահոգել վարորդական իրավունքների հարցը, քանի որ վարորդներ կային, ովքեր տուգանվել են, այն պատճառով, որ վարորդական իրավունքները ձեռք են բերել Հայաստանից:

Նինոծմինդայի երիտասարդները մտահոգված են, այսօր տարածվել է տեղեկություն այն մասին, որ պատժելու են բոլոր նրանց, ովքեր ունեն հայկական վարորդական իրավունքներ:

Ճիշտ է, մենք կարողացանք խոսել կոնկրետ անձի հետ, ով տուգանվել էր 500 լարիով, սակայն վարորդներն ասում են, որ տուգանվածները շատ են:

Նինոծմինդա քաղաքի բնակիչը, ով չցանկացավ տալ իր անունը, ասաց որ այսօր նրան կանգնեցրել է պարեկապահակային ծառայության ոստիկանությունը և ստուգել փաստաթղթերը և վարորդական իրավունքը (վարորդական իրավունքը հայկական էր, իսկ նա Վրաստանի քաղաքացի է) տուգանել է 500 լարիով, պատճառաբանելով, որ վարորդական իրավունքը անվավեր է:

Նինոծմինդայի բնակչությունը մտահոգված է, քանի որ նախկինում հայկական վարորդական իրավունքով մարդիկ վարում էին մեքենան առանց խնդիրների: Երիտասարդ վարորդները բողոքում են անսպասելիությունից:

«Ոչ ոք մեզ չի զգուշացրել, մենք չգիտեինք, որ նման օրենքը ուժի մեջ է: Երեկ, դա պրոբլեմ չէր, իսկ այժմ բոլորին սկսել են տուգանել 500 լարիով, ի՞նչ է սա: Եթե ընդունում են օրենք, ապա պետք է տեղեկացնել հանրությանը: Ոչ մի տեղեկատվություն չի եղել: Պարզաբանելու համար իրավիճակը, մենք դիմեցինք Ներքին գործերի նախարարության մամլո-կենտրոն: Մեզ հայտնեցին, որ այս հարցի վերաբերյալ դեռ ոչինչ չեն ասել, և որ ժամանակ է հարկավոր ճշտելու համար: Մենք փորձեցին ճշտել ինքնուրույն: Արդյունքում, պարզ դարձավ, որ դեռ 2011 թ.-ի դեկտեմբերի 28-ին կար Ներքին գործերի նախարարի հրամանը (№1072), որը մտցնում է որոշ փոփոխություններ նախկինում արձակված հրամանի մեջ, համաձայն որի որոշվում է վարորդական իրավունքի տրման կարգը: Այնպես, որ նվազագույնը 2011 թ.-ից, կար 29-րդ հոդվածի կետ 1-ը «Վրաստանի քաղաքացիների կողմից օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի փոփոխության կարգը և ժամկետները»:

Ըստ սույն կետի, Վրաստանի քաղաքացին իրավունք ունի օգտվելու վարորդական իրավունքից, ձեռք բերված այլ երկրում միայն մեկ տարի, և տարվա ավարտին պետք է փոխի այն:

Ստացվում է, որ այսօրվա տուգանքները շատ հնարավոր է գրված են այդ դրույթների հիման վրա, բայց հետաքրքիր է, որ 6 տարի գոյություն ունեցող օրենքներն ու կարգուկանոններըը սկսել են կտրուկ գործել հենց այսօր:

Հայկական վարորդական իրավունքներով Նինոծմինդայի վարորդները երկար ժամանակ է երթևեկում են, բայց նրանց սկսել են տուգանել միայն այսօր: Ինչպես նաև ոչ ոք չի տեղեկացնում հանրությանն այն մասին, որ վարորդական իրավունքները, ըստ նույն օրենքի և նույն կետի, որոնք ստացվել են այլ երկրում կարելի է փոխել վրացականի, առանց քննությունների, մինչև փոխվող վարորդական իրավունքի ժամկետների լրանալը: Դրա համար, պետք է անձը ունենա Վրաստանի քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ, այլ երկրի կողմից ստացված վարորդական իրավունքը հաստատող փաստաթուղթ, բժշկական վկայական և նոր վարորդական իրավունքի վճարման չեկը (ընդհամենը 15 լարի): Վարորդական իրավունքի փոխման մասին կարող եք կարդալ այստեղ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝