Հայաստանում փետրվարի 16-ին կատարվել է 5 734 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 723 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 668 հիվանդ, մահվան 26 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 674 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 253 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 583 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 836 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում: