Հոկտեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273,860-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 44 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5618 դեպք կա, այլ պատճառով՝ 1228:
Ապաքինվել է ևս 897 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 250 055 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16 959 է։
Հոկտեմբերի 11-ին կատարվել է 7 472 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 818 603 թեստ է արվել։