Կաթնամթերքի արտադրման ոլորտում աշխատող ընկերությունները մեկը մյուսի հետևից լքում են շուկան՝ դժգոհելով հումքի պակասից և անարդար մրցակցությունից, ինչը համավարակի ընթացքում մեծ վնաս է հասցրել ոլորտին:
Ֆերմերները պետությունից խնդրում են սև շուկայի գործունեությունը վերահսկելու և դրա առաջն առնելու մեխանիզմ գործարկել։
«Պետք չէ թույլ տալ, որ կաթնամթերքն արտադրել ձեռնարկություններից դուրս, տնայնագործական պայմաններում։ Իհարկե, ոչ ոք չի պահանջում, որ գյուղացուն արգելվի ինչ-որ բան արտադրել տնային պայմաններում, բայց միևնույն ժամանակ այս ոլորտում աշխատող ձեռնարկատերերը ստիպված են ենթարկվել կանոնակարգերին, որոնք զգալի ծախսեր են պահանջում։ Այս ամենը հանգեցնում է վերջնական արտադրանքի գների բարձրացմանը, հետևաբար՝ նաև պահանջարկի նվազմանը»,- նշել է «Միլանո» ընկերության հիմնադիր Աննա Վիդերհոլդը։
Ոլորտի մյուս մարտահրավերը կրթության և արտադրողականության ցածր մակարդակն է: Բիզնեսի կարծիքով՝ պետությունը պետք է սուբսիդավորի սելեկցիոն ֆերմաների ստեղծումը, ինչը հետագայում կօգնի լուծել արտադրողականության խնդիրը։
«Պետք է հայտնվեն սելեկցիոն ֆերմաներ, որտեղ կաշխատեն բարձր արտադրողականություն ունեցող անասունների բուծման վրա, և լավ կլինի, եթե կառավարությունը դրամաշնորհներ հատկացնի դրա համար, ինչպես դա արվում է նորմալ երկրներում», – հայտարարել է Պանրագործների ասոցիացիայի ղեկավար Աննա Միքաձեն:
Աղբյուրը՝ bizzone.info