«Լարիի փոխարժեքի ամրապնդումը կնպաստի նրան, որ մոտ ապագայում վառելիքի գներն անպայման կսկսեն նվազել»,- հայտարարել է Նավթամթերք ներկրողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին։
Նրա խոսքով, այսօր շուկայում ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է դիզվառելիքի ոլորտում։
«Երբեք նման բարձր գներ չեն եղել, և հաշվի առնելով, որ գյուղատնտեսական աշխատանքներն այժմ ակտիվ փուլում են, երևի թե դժվար չէ պատկերացնել գյուղացիների վիճակը, որոնք լիովին կախված են վառելիքի այս տեսակի գներից: Կան մի քանի օբյեկտիվ գործոններ, որոնք պայմանավորում են դիզելային վառելիքի շատ բարձր գինը, մասնավորապես՝ միջազգային գները։ Եվ հենց հիմա միջազգային գները սկսում են նվազել։ Լարիի փոխարժեքի ամրապնդման հետ մեկտեղ միջազգային գործոնները կնպաստեն, որ մոտ ապագայում վառելիքի գները միանշանակ սկսեն նվազել»,- հայտարարել է Վանո Մթվրալաշվիլին:
Դիզվառելիքի դեֆիցիտը նույնպես նպաստում է դրա թանկացմանը:
«Օրինակ՝ վերջին մեկուկես-երկու ամիսներին դիզվառելիքի զգալի դեֆիցիտ է նկատվել։ Ելնելով նրանից, որ Ադրբեջանը, որն արդեն երկար տարիներ է մեր հիմնական մատակարարն է (40-45%), 2 ամիս առաջ դադարեցրել է իր նավթավերամշակման գործարանները՝ Եվրո-3 ստանդարտներին համապատասխան տեխնիկական վերազինման նպատակով։ Հետևաբար, հիմա մենք Ադրբեջանից ընդհանրապես ոչինչ չենք ստանում։ Դիզելային վառելիքի ներկրումը հիմնականում կատարվում է Ռումինիայից և Բուլղարիայից, սակայն սա ավելի թանկ վառելիք է»,- ասել է Նավթամթերք ներկրողների միության ղեկավարը։
Վերջինիս խոսքով, այսօր միջազգային շուկայում գները սկսել են նվազել, իսկ լարիի ամրապնդման պայմաններում մոտ ապագայում նավթամթերքի գները միանշանակ կսկսեն նվազել:
Աղբյուրը՝ bizzone.info