Վրաստանում այսօրվանից սկսվում է Pfizer պատվաստանյութով պատվաստումները: Քաղաքացիները պատվաստվելու են Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի վեց կլինիկաներում:
Պատվաստվելու են այն քաղաքացիները, ովքեր գրանցվել են booking.moh.gov.ge կայքում և ամրագրել են այցը: Բժշկական անձնակազմի հետ միասին, մարտի 25-ից գրանցում են անցնում նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Գրանցման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարել Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի միջև:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է AstraZeneca պատվաստանյութով՝ մարտի 15-ին, իսկ մարտի 25-ին Վրաստանը ԱՄՆ-ից ստացել է Pfizer պատվաստանյութի 30 000 չափաբաժին, որով պատվաստումները կսկսվեն այսօր: