Հունվարին արտասահմանից դեպի Վրաստան է փոխանցվել 169 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում էր:

Փոխանցումների ծավալով առաջին տեղում Իտալիան է՝ 33 մլն դոլար: Ռուսաստանը, որը Վրաստանի անկախացումից ի վեր առաջին տեղում էր, այժմ նահանջել է երկրորդ տեղ՝ 22 մլն դոլարով:

Մեկ տարվա ընթացքում Իտալիայից փոխանցումների բաժինն աճել է 22 տոկոսով, այն դեպքում, երբ Ռուսաստանը, որը մի քանի տարի առաջ 60 տոկոս էր կազմում, այժմ պահում է այդ շուկայի ընդամենը 13,3 տոկոսը:

Երրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ 20 մլն դոլար, որը կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի 12,3%-ը: