Հասարակություն 24 Փետրվարի, 2021 • Երթևեկությունը Լարսով սահմանափակ է

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելք է սահմանվել մեծ բեռնատարների տեղաշարժի համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունը:

Մասնավորապես, ձյան եւ մերկասառույցի պատճառով կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում:

Երթեւեկությունը մնացած տրանսպորտային միջոցների ազատ է: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և ձնեպաշտպան թունելներով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝