Ախալքալաքում հարսանիքների ամենաթեժ ժամանակն է, մարդիկ կարծես հին կյանքին են վերադարձել, ինչպես կորոնավարակից առաջ: Ամեն օր հարսանիք, կնունք, ծնունդ և մարդաշատ այլ միջոցառումներ… այստեղ ազատ հարսանյաց սրահ գտնելն իսկական հերոսություն է համարվում: Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը ահազանգում է հարսանիքներին զուգահեռ ավելանում է կորոնավարակով վարակման նոր դեպքերը:
Հարսարակության անդամները կարծես գոհ են այս իրավիճակից: Կարող են ազատ հարսանիքներ, ծնունդներ և այլ միջոցառումներ կազմակերպել: Եթե մոտ երկու ամիս առաջ, գոնե տարրական զգուշավորություն էին ցուցաբերում և փոքրաթիվ հյուրերով հարսանիք անում, ապա հիմա հակառակն են անում:
Ստեղված վիճակից գոհ են գրեթե բոլորը: Ինչպես նշում են հարսի զգեստ վաճառող սրահների աշխատակիցները, այսպես ավելի լավ է՝ թե՛ քաղաքացիների, թե բիզնեսմենների համար։
Մեր այն հարցին, թե չե՞ն վախենում կորոնավարակով հիվանդանալուց ասում են. «Մեր շրջապատում պատվաստվածների քանակը շատ է, համ էլ մենք արդեն հիվանդացել ենք և դրա համար չենք վախենում», – ասաց հարսանյանց սրահները ձևավորող մասնագետներից մեկը։
Նրանք կարծում են, որ այսպես ավելի ճիշտ է, ինչքան կարելի է ամեն ինչ փակ պահել:
«Այսպես ավելի լավ է, միթե կարելի է ամեն ինչ փակել: Այս աշխատանքով ենք ընտանիքներս պահում: Մարդիկ դուրս կգան տներից, վերջ ի վերջո կուրախանան, իրենց երեխաներին կամուսնացնեն, քեֆ կանեն», – ասում է հարսանյաց պարագաներ վաճառողներից մեկը։
Ընդգծենք, որ հարսանիքներից հետո, երբ մարդկանց հարց ու փորձ ես անում, թե ինչպե՞ս են, պարզվում է շատերն անհասկանալի թուլություն, ջերմություն, կոկորդի ցավ և այլ ախտանիշեր ունեն, որը վերագրում են սովորական գրիպի:
Չնայած այն հանգամանքին, որ համաճարակաբաններն ասում են, որ կորոնավարակի այս շտամը համեմատաբար ավելի թեթև է, քան մյուսները, բայց տարածվում է ավելի արագ: Պետք է պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, շնչադիմակ կրել, հեռավորություն պահպանել, 10 հոգուց ավել հավաքներ չկազմակերպել և ամենակարևորը պատվաստվել, միևնույնն է մեր մունիցիպալիտետում կարծես ընդհանրապես չեն հետևում լրահոսին և 10 հոգանոց հավաքները վերածում 300 հոգանոց հարսանիքի։
Դրա մասին է հաստատում նաև Ախալքալաքի առողջապահության կենտրոնի վիճակագրությունը, ըստ որի՝ երեկ մեր մոտ հաստատվել է կորոնավարակի 24 դեպք, որը հուսադրող թիվ չէ։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը լինում է այնպիսի օր, որ շատ-շատ են լինում թեստ հանձնողների քանակը, լինում է նաև այնպես, որ ընդհանրապես չի լինում, դրա համար վիճակագրության թվերը կարող է մի օր շատ լինել, մի օր ընդհանապես չլինել։ Տոնականյանը ասում է, արդեն գիտի, թե որ օրը, որ գյուղում է հարսանիք եղել, քանի որ հաջորդ օրը հարսանիքի հյուրերը թեստ հանձնելու են գնում:
Գայանե Ակոջյան