Ամանորի նախաշեմին Ախալքալաքի մունիցիպալիտետը ֆինանսական և նյութական օգնություն է ցուցաբերել կարիքավորներին:
Մունիցիպալիտետը 200 լարի չափով դրամական օգնություն է հատկացրել 33 փախստականի, 74 ընտանիքի 250-ական լարի՝ բազմանդամ ընտանիքներին և սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների:
Վետերանները նույնպես աննկատ չեն մնացել տեղական իշխանության կողմից: Հայրենական մեծ պատերազմի վեց վետերան ստացել են 500-ական լարի: Նույն գումարը ստացել են շրջանի 100 տարեկանից բարձր անձինք, այդպիսիք Ախալքալաքի շրջանում 11-ն են:
Մունիցիպալիտետը 5 ծնողազուրկի հատկացրել է 1000-ական լարի:
Բացի ֆինանսական օժանդակությունից, մունիցիպալիտետը տրամադրել է նաև նյութական օգնություն (մրգեր, շամպայն, քաղցրավենիք)` 1023 լարիի չափով` հետևյալ մարդկանց` Հայրենական մեծ պատերազմի 6 վետերանի, 11 բազմազավակ ընտանիքի, 3 ծնողազուկ ընտանիքների և 100 տարեկանից բարձր 11 տարեցների:
Նյութական օգնության կարիք ունեցող 80 կարիքավորի հատկացվել է 25–ական կգ ալյուր, 1.6 կգ բրինձ և հնդկաձավար, 5 կգ շաքարավազ, 2 կգ քաղցրավենիք, 3 լ արևածաղկի ձեթ և 1 շիշ գինի: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել և բաժանվել 7268 լարիի մթերք: