Երեկ՝ փետրվարի 14-ին, Թբիլիսիի համալսարանական կլինիկայի պալատի պատուհանից դուրս է նետվել կորոնավիրուսից բուժվող հիվանդը: 59-ամյա տղամարդը տեղում մահացել է: Դեպքը ուսումնասիրում է ոստիկանությունը։
Հաստատության կլինիկական տնօրեն Լալի Տուրձելաձեն լրագրողներին հայտնել է, որ հիվանդը պետք է դուրս գրվեր փետրվարի 15-ին:
«Նա լավ ցուցանիշներ ուներ, նա դուրս է եկել վիճակից… մեզ մոտ հանել են պատուհանների բռնակները, որպեսզի թյուրիմացություն տեղի չունենա, Բայց նա ինչ-որ բանով բացել է պատուհանը և ցատկել», — ասել է Տրուձելաձեն:
Նրա խոսքով՝ կենսաբանական մահը գրանցվել է ժամը 19:00-ին:
Փոխանցում է Newsgeorgia.ge-ին: