Թբիլիսիի «Հանրապետության» հրապարակում քաղաքացիները «Միասի՛ն, դեպի Եվրոպա» խորագրով ցույց են անցկացրել։

Ցուցարարների խոսքով՝ ցույցի նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։

Այսօրվա հանրահավաքը կազմակերպել էին քաղաքացիները, սակայն նրանց էին միացել նաև քաղաքական, հասարակական գործիչներ և կազմակերպություններ։ Հնչել է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերը։ Ցուցարարները պատրաստվում են ստորագրել ԵՄ դրոշի վրա, ուղարկել այն Բրյուսել՝ ցույց տալու վրաց ժողովրդի ԵՄ-ին ինտեգրվելու ընտրությունը: