Վրացական երգի առանձնահատկությունը` բազմաձայնությունն է: Վրաստանի տարբեր շրջաններ ունեն իրենց սեփական բազմաձայնության առանձնահատկությունները, երգի միջոցով նույնիսկ հնարավոր է որոշել, թե որ տարածաշրջանից է այն:
Վրաստանը այն երկրներից է, որը ունի խմբերգի բարձր մշակույթ:
Սկզբում, բազմաձայնությունը կար միայն ժողովրդական երգերի մեջ, բայց հետո քրիստոնեության ընդունման հետ այն ձեռք բերեց նաև եկեղեցական կարգավիճակ:
Վրացական բազմաձայնությունը բնութագրվում է հատուկ ձայնային տեխնիկայով և օգտագործմամբ, որոնք մոտ են միմյանց: Երգելը Վրաստանում սովորաբար տղամարդու զբաղմունք է: Ստանդարտ երգը Վրաստանում իրականացվում է հիմնականում երեք ձայնով:
Ըստ «Շավնաբադի» երգչախմբի ղեկավար` Դավիթ Ցինցաձեի բոլոր վրացական երգերը ունեն տարբեր բազմաձայնություն (բազմաձայն երգել):
« Մենք ունենք բոլոր տեսակի բազմաձայնությունները: Կարող է ունենալ շատ ձայներ, բայց չհամարվել բազմաձայն: Վրաստանում կա և բազմաձայնություն և մոնոֆոնիա (միաձայնություն): Տարբեր տարածաշրջաններում կա տարբեր ձևերի բազմաձայնություն: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի երգի իր առանձնահատկությունը: Գուրիայում և Կախեթիում տարբեր տեսակի բազմաձայնություն է: Կախեթիում բուրդոն է (շարունակական ձգվող տոն), հնչում է ազդանշանը և աշխատում են երկու ձայն: Գուրիայում բոլոր ձայները աշխատում են միասին, իսկ Սվանեթիում երեք ձայն գործում են միասին, և ոչ թե առանձին-առանձին: Վրաց երգի առանձնահատկությունը այն է, որ այն ունի բազմաձայնության մի դժվարին ձև»,- ասում է Դավիթ Ցինցաձեն:
Բազմաձայնությունը համարվում է եզակի երեւույթ, և շատ քիչ ազգեր կարող են «պարծենալ» այս հարստությամբ: Վրացական բազմաձայնությունը բացարձակապես հատուկ է ու բազմազան:
Ըստ Դավիթ Ցինցաձեի, մասնագետը հեշտությամբ կարող է տարբերել, թե որ տարածաշրջանից է երգը, և ոչ միայն մասնագետները, այլև հասարակ մարդիկ էլ կարող են տարբերել:
Վրաստանում կան մոտ 15 տեսակ բազմաձայնության` թուշական, խեվսուրական, մթիուլեթական, քարթլական, կախեթական, ռաճայի, փշաական, մոխեվական, լեչխումական, սվանական, մեգրելական, իմերեթական, գուրիական և աջարական, լազական:
Հայերն ու վրացիները երկար տարիներ ապրում են կողք կողքի, բայց նրանց ժողովրդական երգերը նման չեն: Դավիթ Ցինցաձեն կարծում է, որ վրաստանի ժողովրդական երգերն ավելի նման են կորսիկական երգերին, բասկերի երգերին նույնիսկ աֆրիկյան երգերին:
«Հայերի ու վրացիների երաժշտությունը բավականին տարբեր է, նրանք հնչում են տարբեր կերպ: Իսկ վրացական երգը ավելի նման է կորսիկական երգերին: Դա ոչ միայն ես եմ ասում, շատերն են ասում, երբ մենք Կորսիկայում էին և երգեցինք միասին, դա շատ նման էր, և երբեմն կարող ես շփոթել, եթե չիմանաս վրաց լեզուն », – ասում է Դավիթ Ցինցաձեն:
Վրաստանում և արտերկրում շատ սիրված է վրացական երգը: Վրաստանում այժմ կա մոտ 500 համույթ, որը հաստատում է վրացական ժողովրդական երգերի հանրահայտության իրականությունը: Կան ստուդիաներ, որտեղ սովորեցնում են ցանկացողներին երգել վրացական ժողովրդական երգեր:
Առաջին հիշատակումը վրացական ժողովրդական երգերի մասին թվագրվում են դեռ մ.թ.ա.
2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է վրացական երգը, որպես բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց:
Շուշան Շիրինյան