Հուլիսի 1-ից չեղարկվում է նորմը, համաձայն որի՝ Վրաստան այցելած բոլոր անձինք, ինչպես տեղացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները, պարտավոր են անցնել պարտադիր երկշաբաթյա կարանտին: Այս մասին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Թամար Արչուաձեն:
Ըստ նրա, «կանաչ միջանցքները» ձևավորվելուց հետո, որոնք նախատեսում են որոշակի ուղղություններով անխափան օդային երթևեկության վերականգնում, հնարավոր է չեղյալ հայտարարվի նաև այցելուների պարտադիր թեստավորումը:
«Կանաչ միջանցքների շուրջ բանակցություններում կարևորագույն տարրերից մեկը հենց սահմանների բացումն է` նվազագույն դեպքեր ունեցող երկրների միջև: Այս դեպքում, այսպես կոչված «կովիդ-անձնագիրը» հարկավոր չի լինի, որը հաստատում է նրա մոտ կորոնավիրուսի բացակայությունը», – հայտնել է նա:
Ըստ «Օդանավակայանների միավորման» ղեկավարի, տարանցիկ չվերթների համար կարող են պահպանվել որոշակի սահմանափակումներ:
«Առաջին փուլում մենք մտադիր ենք սկսել ուղիղ չվերթների վերականգնումը, ինչ վերաբերում է տարանցիկ չվերթներին, ապա որոշակի սահմանափակումներ կներդրվեն, բայց դեռևս այդ հարցը քննարկման փուլում է, հետևաբար, դժվար է հիմա որևէ բան ասել», – հայտարարել է Թամար Արչուաձեն:
Նյութը՝ «bizzone.info»-ից