Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 404 805-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 402-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 157 դեպք կա, այլ պատճառով՝ 1 569։
Ապաքինվել է ևս 4 610 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 370 272 է։ Փաստացի բուժվողների թիվը 24 807 է։
Ընդհանուր առմամբ 2 819 020 թեստ է արվել, մեկ օրում` 7 249։