Աշխարհում կորոնավիրուսի վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Մայիսի 21-ի դրությամբ` նոր տիպի SARS-Cov-2 կորոնավիրուսային վարակով հիվանդացությունների թիվը կազմում է 5 մլն 90 հազար 158 մարդ։ Նրանցից 2 մլն 24 հազար 334-ը բուժվել են, 329 հազար 739-ը` մահացել։

Վիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 593 039 մարդու մոտ։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը` 308 705 դեպք, երրորդ տեղում` Բրազիլիան (293 357)։

Այնուհետև գալիս է Իսպանիան` 279 524 դեպք, Մեծ Բրիտանիան` 248 293 դեպք, Իտալիան` 227 364։ Տասնյակում են նաև Ֆրանսիան` 181 575, Գերմանիան` 178 531, Թուրքիան` 152 587, Իրանը` 126 949 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։