Հայաստանում նոյեմբերի 14-ին կատարվել է 5 966 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 962 հիվանդ, գրանցվել է մահվան 41 դեպք, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 15-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 055 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 379 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8434 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում: