Հասարակություն 9 Մարտի, 2019 • Սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվածները    լինելու են ՆԳՆ-ի ռեեստրում

Վրաստանի ՆԳՆ-ում կստեղծվի սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց ռեեստր:

Նման ռեեստրի ստեղծումը նախատեսված է սեռական ազատության եւ անձեռնամխելիության դեմ հանցագործությունների դեմ պայքարի մասին օրինագծով, որն արդեն կառավարության կողմից ներկայացվել է խորհրդարան:

Օրինագծի համաձայն, դատապարտյալի անձնական տվյալները, այդ թվում՝ դատապարտության մասին, դակտիլոսկոպիկ (մատնահետքեր) եւ այլ նույնականացման տվյալները պետք է մշակի Ներքին գործերի նախարարությունը, իսկ ռեեստրի ստեղծման եւ տվյալների մշակման կարգը սահմանվելու է նախարարի հրամանով:

«Այս ռեեստրի գործառույթն ունի երկու հիմնական նպատակ, դրանք են` սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը, ինչպես նաեւ նման հանցագործություններ կատարած անձանց նույնականացման պարզեցումը», — ասվում է օրինագծի բացատրական քարտում:

Նյութը՝ Interpressnews-ի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝