Վրաստանում 2018 թվականի հունվար-սեպտեմբերին արտաքին առեւտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 9,124,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20,8%-ով:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտահանումը կազմել է 2,448,1 մլն ԱՄՆ դոլար (25,7%-ով ավելի),իսկ ներմուծումը` 6,676,7 մլն ԱՄՆ դոլար (19,1%-ով ավելի): Վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանի բացասական առեւտրային հաշվեկշիռը հունվար-սեպտեմբերին կազմել է 4,228.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտաքին առեւտրաշրջանառության 46,3%-ը: Նույն ժամանակահատվածում արտահանումը առանց վերաարտահանման կազմել է 1,716,8 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12,8%-ով ավելի է:
2018 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից արտահանման ծավալը կազմել է 533,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13.2%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը եւ կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալի 21,8%-ը: ԵՄ-ից ներմուծումը հասել է 1,950,4 մլն ԱՄՆ դոլարի (21,5%-ով ավելի) եւ ընդհանուր ներմուծման 29,2%-ով: Եվրամիության երկրների հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 2,483,4 մլն ԱՄՆ դոլար` 19,6%-ով ավելի:
2018 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը Վրաստանից ԱՊՀ երկրներ կազմել է 1,161.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը 47.2%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը եւ երկրի ընդհանուր արտահանման 47.5%-ը: Ներմուծումը կազմել է 1,942.3 մլն ԱՄՆ դոլար (20,3%-ով ավելի), ինչը կազմում է ընդհանուր ներմուծման ծավալի 29,1%-ը: ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունը այս ժամանակահատվածում կազմում է 3104,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29,2%-ով: