Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում՝ «Լուկօյլ» բենզալցակայանի դիմաց, թեթև մարդատար մեքենան վրաերթի է ենթարկել տարեց կնոջ: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Կինը գիտակից վիճակում է եղել։

«BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ըստ ականատեսների՝ կինը ոստիկաններին ասել է, որ չմեղադրեն իրեն վրաերթի ենթարկած երիտասարդին՝ պատճառաբանելով, որ ինքն է մեղավոր եղել։

Կնոջը դրել են պատգարակի վրա և տեղափոխել հիվանդանոց։ Կինը հետազոտվում է, նա կոտրվածքներ ունի։

351744650_1390247798482164_8073920948224646470_n

Վրաստանի ՆԳՆ-ն գործը հարուցել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է «Տրանպորտային միջոցը վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի երթեւեկության անվտանգության կանոնները խախտելը, ինչը հանգեցրել է առողջության ոչ այդքան լուրջ վնասի»:

Սույն արարքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով զրկելով կամ առանց դրա: