Այսօր՝ փետրվարի 1-ին, Վրաստանի խորհրդարանը կբացի գարնանային նստաշրջանը։ Խորհրդարանն աշխատանքները կսկսի լիագումար նիստով:
Գարնանային նստաշրջանի առաջին հարցերից մեկը կլինի ԿԸՀ-ի նախագահի նշանակումը: ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում, ընտրություն է կատարվելու գործող նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի և թեկնածու Թենգիզ Թևզաձեի միջև։
Բացի կադրային որոշումից, գարնանային նստաշրջանում օրենսդիր մարմինը պետք է լսի պետական կառույցների հաշվետվությունները, այդ թվում՝ Պետական անվտանգության ծառայության, Ժողովրդական պաշտպանի, Ազգային բանկի, Պետական աուդիտի գրասենյակի տարեկան հաշվետվությունները։ Բացի այդ, զեկույցով հանդես է գալու նաև վարչապետը:
Բացի հաշվետվություններ լսելուց, օրենսդիր մարմինը պետք է որոշումներ կայացնի նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Այս պահին առաջին ընթերցմամբ ընդունվել է սահմանադրական նախագիծը, ըստ որի ընտրական շեմը 5-ից կնվազի երկու տոկոսի, և ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով։ Սահմանադրական փոփոխությունների ուղղումները նախատեսված են մինչև երկրորդ ընթերցումը, սակայն թե նախագիծը ինչպես կավարտվի, կախված կլինի կուսակցությունների միջև խորհրդակցությունների արդյունքից։
Ըստ կանոնակարգի՝ գարնանային նստաշրջանը կփակվի հունիսի վերջին ուրբաթ օրը։