Ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական դաշտում, – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նա նշել է, որ երկրում առկա քաղաքական լարվածությունն ու բևեռացումը անվտանգության ռիսկեր են պարունակում:
«Երեկ Նիկա Մելիայի համար դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Սա մի մարդ է, ով երբևէ մեծապես չի հարգել վրացական օրենսդրությունը, և սա մի մարդ է, ով կոչ է արել մեր քաղաքացիներին հունիսի 20-ին գրոհել խորհրդարան և եղել է խորհրդարան ներխուժման կազմակերպիչներից մեկը: Չնայած այս ամենին, իմ բացարձակ անսասան դիրքորոշումն այն է, որ մի անձի նկատմամբ անընդունելի է նույնիսկ օրինական արդարադատությամբ սահմանված միջոց կիրառելը, եթե դա վտանգի տակ է դնում առհասարակ երկրում մեր քաղաքացիների առողջությունը, կյանքը կամ քաղաքական սրումը»,- ասել է Գախարիան:
Միաժամանակ հավելելով, որ իր հրաժարականով հնարավոր կլինի խուսափել երկրում ստեղծված իրավիճակի բևեռացումից:
«Ելնելով այն փաստից, որ ես, ցավոք, չկարողացա ընդհանուր կարծիքի հասնել իմ թիմի հետ այս հարցում, ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական դաշտում, քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և բոլոր տիպի ճգնաժամերը հաղթահարելու ամենամեծ ռիսկն է», – բացատրել է Գիորգի Գախարիան: