Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, – այս մասին փոխանցում է նախագահի աշխատակազմը։

«Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որպեսզի բնական աղետների դեմ պայքարում խոչընդոտ չստեղծվի, ժամանակին համապատասխան ակտեր ընդունվեն և արագ արձագանք տրվի»,- ասվում է փետրվարի 8-ի ուշ երեկոյան նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։