Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 8 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 801:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 59 նոր դեպք, որից 2-ը՝ Ասպինձայում, 11-ը՝ Ադիգենում, 33-ը՝ Ախալցիխեում, 8-ը՝ Ախալքալաքում և 5-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 094 անձ։ Ախալցիխեում՝ 512, Բորժոմիում՝ 182, Ադիգենում՝ 120, Ասպինձայում՝ 125, Ախալքալաքում՝ 96 և Նինոծմինդայում՝ 59:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 347 մարդ, որից 46-ը՝ Ախալցիխեում, 301-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 801 դեպք, առողջացել է 97 պացիենտ, 8-ը՝ մահացել: