Ախալքալաքի 4-րդ հանրային դպրոցում Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապարատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում շրջանավարտների և խորհրդատու մասնագետների հետ։

Հանդիպմանը ներկա էին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի վարչության քաղաքացիական ինտեգրման բաժնի պետ Էլիսո Լոմիձեն, պետնախարարի Սամցխե-Ջավախքի գրասենյակի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մայա Գաբունիան, Դ. Աղմաշենեբելիի անվան ազգային պաշտպանության ակադեմիայի ներկայացուցիչ Գիորգի Սխիրտլաձեն և նույն ակադեմիայի ներկայացուցիչ Աղաս Չիչոյանը:

1+4

Հանդիպմանը հրավիրված էին շրջանավարտներ Ախալքալաքի 4-րդ դպրոցից, Դիլիսկա, Սուլդա, Կարծախ, Կուլիկամ գյուղերի դպրոցներից, ինչպես նաև ուսուցիչներ և հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

1+4.1

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց տեղեկություն բարձրագույն կրթության հասանելիության մասին: Բանախոսները աշակերտներին պատմեցին էթնիկ փոքրամասնությունների համար մատչելի «1+4» ծրագրի մասին և ծանոթացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ընթացակարգի պայմաններին:

Սոնա Տոնականյան