Ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ-ի հետ սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի մեքենաների համար երթևեկությունն արգելված է:
Ավտոմայրուղու մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է:
Ձյան առատ տեղումների և մառախուղների պատճառով ազգային նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհահատվածում ևս արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: