Արդեն մի քանի տարի է Ախալքալաքի Թբիլիսյան փողոցը քանդված վիճակում է։ Փողոցն ամբողջական ասֆալտապատելու համար 2023 թվականին նախագիծ չկար, սակայն քաղաքապետարանից մեզ ասել էին, որ փոսային աշխատանքներ են իրականացվելու: Տարին անցավ, բայց այդպես էլ ոչինչ չարվեց։ Թբիլիսյան փողոցում ոչ միայն ասֆալտն է քանդված, այլեւ դիտահորերն են տեղաշարժված։

2

Ախալքալաքի քաղաքապետի խոսքով, քաղաքապետարանը պատրաստ է աշխատանքներ իրականացնել, սակայն բանակցություններ են վարում Ախալքալաքի ջրամատակարարաման միավորման հետ։

«Թբիլիսյանի հետ կապված մենք ունենք ծրագրեր։ Քանի որ այդ փողոցի ջրատար խողովակները և կոյուղագիծն անմխիթար վիճակում են։ Մենք պատրաստվում ենք ընդհանուր փողոցի վերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է, որ տվյալ դեպքում այդ աշխատանքները պետք է համաձայնեցնենք ջրամատակարարման ընկերության հետ։ Ունեցել ենք այսպիսի առաջարկ, որ Ախալքալաքում մոտ օրերս պետք է հայտարարվի էլեկտրոնային մրցույթ։ Մի անգամ հայտարարել են ու չի կայացել, ընդհանուր քաղաքի ջրագծերի վերանորոգման աշխատանքների համար, որի մեջ կա նաև Թբիլիսյան և այլ փողոցներ։ Ինչքանով ճիշտ կլինի, որ մենք հիմնովին վերանորոգենք, այնուհետև պարզ դառնա, որ պետք է փոխվեն խողովակները։ Դրա համար մինչև ասֆալտապատումը կատարելը, կփորձենք հարթեցնել փողեցը»,- ասաց Մելքոն Մակարյանը։

3

Հիմա քաղաքապետարում սպասում են, որպեսզի ջրամատակարարման միավորումը վերջնական նախագիծը ներկայացնի, և պարզ կդառնա թե որ փողոցում ինչպիսի աշխատանքներ կկատարվեն։ Այս տարի կլինի փողոցի հիմնովին ասֆալտապատման աշխատանքներ թե ոչ, քաղաքապետը կոնկրետ չի կարող ասել։ Վերջինս հստակեցնում է՝ սպասում են ջրամատակարարման կենտրոնի պատասխանին։ Սակայն մինչ այդ կկատարեն փոսային նորոգման աշխատանքներ, որպեսզի մեծ, անանցանելի փոսեր չլինեն։

1

Այս թեմայով կարող եք նաև դիմել՝

Թբիլիսյան փողոցը քանդվում է (Video)