Հայաստանում դեկտեմբերի 12-ին կատարվել է 3619 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 438 հիվանդ, գրանցվել է մահվան 18 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 13-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 604 դեպք, որոնցից 325 832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7 476 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 819 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 477 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 296 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում: