Այսօր՝ հունվարի 26-ին, Ախալքալաքում և Նինոծմինդայում կորոնավարակի մեկական դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 449: Ընդ որում 324-ը՝ Ախալքալաքում, իսկ 145-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 15 նոր դեպք։
Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 2,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 1,
Բորժոմի` 9 և
Նինոծմինդա՝ 1։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 231 անձ։
Ախալցիխեում՝ 95,
Բորժոմիում՝ 85,
Ադիգենում՝ 11,
Ասպինձայում՝ 33,
Ախալքալաքում՝ 3 և
Նինոծմինդայում՝ 4:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID կլինիկաներում` 74 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 23 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4071, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 67 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 21 անձ, ընթանում է փորձաքննություն։
Նման նյութեր:
Այսօր Ախալքալաքում, ինչպես և ամբողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը: Կանանց իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն կանայք դեռևս ենթարկվում…
08.03.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կա 22 սահմանափակ կարողություններով երեխա։ Երեխաները հիմնականում տանն են, քանի որ Ախալքալաքում չկա այնպիսի կենտրոն՝ համապատասխան մասնագետներով ու շենքային պայմաններով,…
08.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
08.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 337-ով՝ հասնելով 175 016-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների…
08.03.2021 | նորություններ
Հայաստանում երեկ կատարվել է 3 361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 130-ով, գրանցվել է…
07.03.2021 | Հասարակություն
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
07.03.2021 | Հասարակություն
Այսօր՝ մարտի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 706, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
06.03.2021 | Հասարակություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին եւ 7-ին Ախալքալաքում փոփոխական եղանակ է սպասվում, սպասվում է ձյուն:
06.03.2021 | Հասարակություն