Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 498 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում 9 163-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 194-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 018 դեպք, այստեղից ապաքինվել է 252 246 մարդ, մահացել է 3 258 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 478 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 287 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 274 պացիենտ: