Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 352 399-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 688-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 028 դեպք կա, այլ պատճառով՝ 1 523։
Ապաքինվել է ևս 176 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334 394 է։ Փաստացի բուժվողների թիվը 8 454 է։
Ընդհանուր առմամբ 2 679 525 թեստ է արվել, մեկ օրում` 4 612։