Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրում կորոնավարակով վարակվածների թիվն աճել է 104-ով:

Երկրում գրանցված 3 803 նոր դեպքից, 1425-ը հաստատվել է Թբիլիսիում, 598-ը՝ Աջարիայում, 506-ը՝ Իմերեթիում, 163-ը՝ Քվեմո-Քարթլիում, 168-ը՝ Շիդա-Քարթլիում, 161-ը՝ Գուրիայում, 246-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 327-ը՝ Կախեթիում, 69-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 104-ը՝ Սամցխե-Ջավախքում, 36-ը՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում:

Երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմւոմ է 59 659, որից 1 547 պացիենտ գտնվում է ծանր վիճակում: 336 պացիենտ միացված է արհեստական շնչառական ապարատին:

Շուրջ 57 062 վարակակիր գտնվում է ինքնամեկուսացման մեջ: