Այսօր համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանում երկարաձգվել է մարդատար մեքենաների տեղաշարժի արգելքը մինչև ապրիլի 27-ը: Այս մասին համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Իրակլի Չիքովանին:
Այսօր, ապրիլի 21-ին Վրաստանի կառավարաությունը հայտարարեց երկում արտակարգ դրության պայմաններում մտցված սահմանափակումների երկարաձգման մասին, այնպես ինչպես երկիրը կորոնավիրուսի ներքին տարածման լայնածավալ վտանգի փուլում է: Քաղաքացիների տեղաշարժը մաքսիմալ կրճատելու նպատակով, կառավարությունը երկարաձգում է մեքենաների տեղաշարժի արգելքի ժամկետները:
Հարկ է նշել, որ չի արգելվում բեռնատարների, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակներով, ինչպես նաև բժշկական օգնություն ստանալու համար մեքենաների տեղաշարժը:
Կարող եք կարդալ նաև՝
Տեղաշարժը գյուղատնտեսական աշխատանքների նպատակներով չի արգելվում, բայց…
Բուժօգնություն ստանալու նպատակով տեղաշարժը թույլատրվում է, բայց…
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել