Ավագ, հատուկ ուսուցչի կարգավիճակի քննություն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականի ամռանը։ Բացի նշված քննությունից, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը պետք է քննություն անցկացներ առաջատար, հատուկ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար, սակայն թեստերը կազմել չէր հասցրել։
Ի՞նչ է պահանջվում ուսուցիչներից՝ առաջատարի կարգավիճակ ստանալու համար։
Սխեման նախատեսում է, որ առաջատարի կարգավիճակ կտրվի այն անձին, ով բավարարում է հետևյալ պահանջներից մեկը:
• Ունի դոկտորի աստիճան։
• Անցել է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված առաջատար ուսուցչի քննություն։
• Նաեւ մանկավարժ, ով ուսուցանում և աշխատում է հատուկ կրթական կարիք ունեցող աշակերտների հետ՝ տեսողական և լսողական, զգայական կամ վարքագծային և էմոցիոնալ խանգարումներով: Պետք է ունենա վկայական, որը կհաստատի վերոնշյալ աշխատանքը իրագործել կարողանալու մասին
Բացի այդ, առաջատար ուսուցչի կարգավիճակ ստանալու համար ուսուցիչը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներից մեկին։
• Պետք է ունենա ուսուցչական պատրաստման ներգրավված բակալավրի/մագիստրատուրայի ուսումնական ծրագրի կամ մագիստրատուրայի ուսումնական ծրագրի ավարտից հետո ստացած մագիստրի կամ դրան համարժեք ակադեմիական աստիճան և պետք է անցած լինի հատուկ ուսուչական պատրաստման մոդուլ կամ պետք է ունենա առնվազն բակալավրի կոչում կամ համարժեք կրթություն ազգային ուսումնական ծրագրի առարկայի/առարկայական խմբում և ավարտած լինի հատուկ կրթության մագիստրոսական ծրագիր։
• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի համաձայն դասավանդելու իրավունք պետք է ունենա, որպես հատուկ ուսուցիչ աշխատանքի մեկնարկից 2 տարվա ընթացքում պետք է անցնի հատուկ ուսուցչի մասնագիտական զարգացման կրթական ծրագիր կամ ուսուցիչների հեռավար կրթական ծրագիր և հանձնի Վրաստանի օրենսդրությունը համապատասխան քննություն՝ սահմանված կարգով։
• Պետք է իրավունք ունենա դասավանդելու բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի համաձայն և պետք է հանձնի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված համապատասխան քննությունը։
Կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի որոշման մեջ նշվում է, որ կենտրոնը պետք է առաջատար ցանկացող ուսուցիչների համար քննություններ անցկացնի ամենաուշը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։