Ախալքալաքի ուղղորդիչ հիվանդանոցի բժիշկները միացել են «Ազատություն բժիշկ Վաժային» շարժմանը: Նրանք իրենց բողոքն են արտահայտել 5 րոպե լուռ կանգնելով հիվանդանոցի բակում:
Հիվանդանոցի բժիշկներից մեկը՝ Նաիրա Սրմիկյանը տարածել է այս մասին տեղեկատվություն և լուսանկարներ: «Սպիտակ խալաթների» ակցիան անցկացվում է ամբողջ Վրաստանում՝ ի նշան բողոքի ապօրինի կալանավորված գործընկերոջ՝ Վաժա Գափրինդաշվիլիի:
Նոյեմբերի 15-ին Ցխինվալիի դատարանը կիրառել էր երկու ամսվա նախնական կալանք վրացի բժշկին, որը կալանավորվել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության Ախալգորի շրջանում: Համաձայն առկա տեղեկատվության, Վաժա Գափրինդաշվիլին պատրաստվում էր այցելել հիվանդին այն տարածքում, որը չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից:
Նման նյութեր:
Ծնունդով Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից Վանո Գվարամաձեն առողջական խնդիրներ ունի։ Բուժման նպատակով նա հիմա Գերմանիայում է: Վանոյին օգնելու համար դրամահավաք է սկսվել։
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 395: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
22.01.2021 | նորություններ
Արդեն գրեթե 10 օր է Հենզել Մկոյանի տան մոտ գտնվող Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը չեն աշխատում: Լուսացույցերը միացված էին ՀԷԿ-ին, որը դադարեցրել է իր աշխատանքը:…
22.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում աղբամաններ չկան: Գյուղացիներն աղբը գյուղից դուրս են բերում իրենք՝ սեփական մեքենաներով: Տեղական իշխանությունները դեռ միջոցներ չունեն այս խնդիրը լուծելու համար:
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ինչպես հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից Վրաստանում ներկա դրությամբ փակ ճանապարհներ չկան։
21.01.2021 | Հասարակություն