Ախալքալաքի թիվ 3 և Կաջո ու Չունչխա – Պտենա գյուղերի մանկապարտեզներում, կադրերի պակասի պատճառով, կրկին հայտարարվել է դաստիարակի թափուր աշխատատեղի մրցույթ:
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում հայտարարվել է վրացերենի մանկավարժի երկու թափուր աշխատատեղ: Կաջո գյուղում թափուր է երեք հաստիք, իսկ Չունչխա- Պտենա գյուղի մանկապարտեզում՝ երկու:
Հայտն ընդունելու վերջնաժամկետը մարտի 10-ն է:
Միավորման տնօրենի խոսքով, նախապատվությունը կտրվի բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուներին: Եթե թեկնածուն չունի համապատասխան կրթություն, հաշվի կառնվի հաղորդակցման հմտությունները, երեխաների հետ վարվելու ունակությունը և ընտանիքի սոցիալական վիճակը:
Ցանկացողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում
2. Դիպլոմ
3. Անձնագիր
4. Կենսագրություն
Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել հետևյալ հասցեով՝ Ախալքալաք Չարենցի փողոց թիվ 11, կամ ուղարկել gaertianeba2019@gmail.com էլ.փոստի հասցեին։