Ախալքալաքի մունիցիպալիտետի նախադպրոցական հաստատություններում կան մի քանի թափուր աշխատատեղ: Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար էլեկտրոնային մրցույթ:
Մունիցիպալիտետը հայտարարում է հետևյալ հաստիքները.
— «Մանկապարտեզների միավորման» փոխտնօրենի պաշտոն
— Վրաց լեզվի ուսուցիչ Ախալքալաքի №2 մանկապարտեզում
— Վրաց լեզվի ուսուցիչ Ախալքալաքի №3 մանկապարտեզում
— Դիլիսկա գյուղի մանկապարտեզում դաստիարակի օգնական
— Կուլիկամի մանկապարտեզում վրաց լեզվի ուսուցիչ և հատուկ ուսուցիչ
— Բարալեթի մանկապարտեզում վրաց լեզվի ուսուցիչ, հատուկ ուսուցիչ և խոհարարի օգնական
— Ազավրեթի մանկապարտեզում վրաց լեզվի ուսուցիչ և հատուկ ուսուցիչ
— Կարծախի մանկապարտեզում վրաց լեզվի ուսուցիչ և հատուկ ուսուցիչ
— Վաչիանի մանկապարտեզում հատուկ ուսուցիչ և խոհարարի օգնական
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ հայտադիմում, դիպլոմ, անձը հաստատող փաստաթուղթ և CV՝ «Մանկապարտեզների մավորմանը» կամ քաղաքապետարան: